«Ջրմուղ Կոյուղի Նախագիծ» ՍՊԸ-ն առաջարկում է փոքր հիդրոէլեկտրոկայանների (ՓՀԷԿ) նախագծման և նախահաշվային հաշվարկների ամբողջական ծառայություններ՝ համապատասխանելով արդի տեխնիկական և բնապահպանական պահանջներին։
Մեր մասնագիտական թիմը իրականացնում է տարածքի և ջրային ռեսուրսների նախնական ուսումնասիրություն, տեխնիկա-տնտեսական հիմնավորում (ՏՏՀ), հիդրոտեխնիկական լուծումների նախագծում, էներգետիկ ու մեխանիկական համակարգերի հաշվարկ, նախահաշվային փաստաթղթերի կազմում, շինարարական, մեխանիկական և էլեկտրական մասերի ինտեգրում, օրենսդրական պահանջներին համապատասխանեցում և խորհրդատվություն։
Մեր փորձը և տեխնիկական կարողությունները թույլ են տալիս նախագծել կայուն, արդյունավետ և էներգախնայող ՓՀԷԿ-եր՝ նվազեցված ազդեցությամբ շրջակա միջավայրի վրա։
Մեզ հետ
Դուք ստանում եք տեխնիկապես հիմնավորված, էներգետիկ արդյունավետությամբ և բնապահպանական պահանջներին համապատասխանող փոքր հիդրոէլեկտրոկայանի նախագծային փաթեթ՝ ներառյալ բոլոր անհրաժեշտ գծագրերը, հաշվարկները և նախահաշվարկային փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են շինարարական աշխատանքների մեկնարկի, թույլտվությունների ստացման և ներդրումային գործընթացի համար։